ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Բժշկականում պետական լեզուն ռուսերե՞նն է

Բժշկականում պետական լեզուն ռուսերե՞նն է
22.10.2025 | 15:22

ՈՒրեմն, Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ում և մասնավորապես վերջինիս կազմի մեջ մտնող «Հերացի» համալսարանական հիվանդանոց/Heratsi Hospital Complex-ում բժիշկների զգալի մասը խոսում, գրում և հաղորդակցվում է ռուսերենով: Գիտե՞ն օտար լեզու` շատ լավ է: Ավելին` ինչքան շատ լեզու իմանան, այդքան լավ: Սակայն, Հայաստանում պետական լեզուն հայերենն է, և օրենքը բոլորը պարտավոր են հարգել, նույնիսկ` Բժշկականի բժիշկները: Լեզվի կոմիտե, ճիշտ եմ ասում, չէ՞: Սա ամենակարևորն է, սակայն խնդիրը միայն սա չէ:

ՈՒրեմն, բացի օրենքի խախտումից, օտարամոլությունը դեգրադացիայի առաջացման հիմք է հանդիսանում: Ի՞նչ է լինում, երբ Հայաստանում ծնված, մեծացած և 70 տարի ապրած մարդը խոսում, գրում և հաղորդակցվում է ռուսերենով, ավելին` հեռուստատեսությամբ և համացանցով նայում է բացառապես ռուսական հաղորդումներ և լսում է ռուսական նորություններ: Այդ մարդը սկսում է ռուսերեն մտածել: Այսինքն, եթե վերջինիս մոտ առկա էր հայեցիության թեթև նշույլ, ապա այն քայքայվում է (դեգրադացիայի է ենթարկվում): Այդ դեպքում, ինչու՞ հայաստանցի հերոս (ըստ Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանի) հարկատուն պետք է իր հարկերից աշխատավարձ տա, ավելին` բուժվի, դեգրադացված բժիշկի մոտ:

Ի դեպ, դեգրադացիան նաև ագրեսիվություն է առաջացնում: Վերջերս գրել էի, որ Բժշկականն աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ բժշկական կազմակերպություններից մեկի` WFME-ի, կողմից մինչև 2028 թվականը հավատարմագրում էր ստացել և, ըստ այդմ, «անժամկետ»` 30-40%-ով, բարձրացրել էր ուսման վարձը: Ընդ որում, այդ նույն WFME-ն Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջատար բժշկական բուհերին, ի տարբերություն մեր Բժշկականի, «հավատարմագրել է» մինչև 2032 թվականը: Եվ, ի՞նչ: Միայն փաստեր: ՈՒրիշ ոչինչ: Սակայն, դեգրադացված անձանց նույնիսկ փաստերով չես համոզի: Վերջիններս փաստեր չեն ընդունում: Նրանք միայն իրենցով են հիացած և իրենց կուռքերով: «Безграмотное описание», «выдающиеся достижения университета», «кто заказал статью?» և այսօրինակ օտարալեզու բարբաջանքներ: Դեգրադացիայի արդյունքում սրանք նույնիսկ չեն կարողանում փաստերը համադրել:

Ինչևէ: Կարծում եմ` գոնե բժիշկների շրջանում դեգրադացիան անթույլատրելի է: Այս իմաստով, անհրաժեշտ են համակարգված կանխարգելիչ միջոցառումներ, որոնք պետք է իրականացնեն Լեզվի կոմիտեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ևսպորտինախարարությունն ու ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ի գործ: Հայաստանն առանց դեգրադանտների:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ